Մասնակիցը դարձեք մեկ կյանքի փրկության. արյան դոնորների թիվը նվազել է, ինչը մտահոգել է բժիշկներին ու վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանն այսօր անձամբ է արյուն հանձնել, որ մյուսներին օրինակ ծառայի: Տարեկան 6000-ից ավելի մարդ հետևում է այդ օրինակին, բայց պահանջարկն այսօր կրկնապատկվել է, պատճառը բուժման գործընթացի բարդացումն է: