ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այցելել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և արյուն հանձնել՝ դառնալով դոնոր:
Վարչապետի տիկինը շեշտել է, որ Ֆեյսբուքից է իմացել, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք արյան դոնորների կարիք ունեն, և պատրաստակամություն է հայտնել միանալ արշավին:
«Սա մի բան է, որ կարելի է ժամանակ առ ժամանակ անել: Նոր էլ բժշկից տեղեկացա, որ բուժման գործընթացները բարդացել են, խստացել են, և այդ պատճառով արյան բանկում ավելի շատ արյուն կուտակելու անհրաժեշտություն կա: Ես պատրաստ եմ ժամանակ առ ժամանակ դառնալ արյան դոնոր՝ համոզված լինելով, որ կօգնեմ մեկ այլ մարդու բուժման ընթացքին, կյանքը փրկելուն, և կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել»,- ասել է Աննա Հակոբյանը: