Հայաստանի սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհուն՝ 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հատուկ շնորհակալագիր հանձնեց: Խարկովն Անիին ամենամոտ տեղակայված գյուղն է, այնտեղ առանց ռուս սահմանապահների թույլտվության՝ անհնար է այցելել:
Տիկին Վահանդուխտը ինքն էլ սահմանապահի պես մնացել է գյուղում և հույս ունի, որ մի օր այն նորից կբնակեցվի: