ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են անցկացվում «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակիցներին ուղղված խոսքում ասել է, որ Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական ու օրվա իշխանության շահերին և այդ շահերի սպասարկմանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում, երբ կարող են վերանալ բազմաթիվ մասնագիտություններ, կարիք ունենք վերանայելու այն գիտելիքը, որը տրամադրում ենք կրթական համակարգի շահառուներին, որոնք կարող են մրցունակ լինել: Կրթության համակարգը պետք է լինի ազատության, հավասարության, մարդու իրավունքների հիմքում, այս արժեքներից յուրաքանչյուրի խրախուսումը չի հակասում մյուսների խրախուսմանը, և անիմաստ են փորձերը դրանք շահարկման մեջ դնելու ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը: