Ավարտվել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի՝ 2019 թ. քաղաքացիների կողմից առաջարկների ընդունումը, հրապարակումը և դրանց օգտին քվեարկության արդյունքների ամփոփումը:
Մասնակիցներն ընդհանուր առմամբ ներկայացրել են 740 առաջարկ, որոնցից «Ակտիվ քաղաքացի» կայքի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը: Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունը հասանելի են «Ատիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (https://activecitizen.yerevan.am/) «Առաջարկներ» բաժնում:
Հարթակում մեկնարկից մինչև քվեարկության ավարտը գրանցվել է 8933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15582 հավանում՝ 6500 քվեարկողից:
Հիմք ընդունելով «Ակտիվ քաղաքացի» նախագծի 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, նախագծի կանոնները, համաձայն որոնց, յուրաքանչյուր առաջարկի իրագործման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը, և քաղաքացիների հավանությունները՝ հանձնաժողովի կողմից իրագործման համար ընդգրկվել են ամենաշատ հավանումներ ստացված 17 առաջարկները` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխման հիմունքներով:
Իրագործվելիք առաջարկների ցանկը՝ ստորև․
1. «Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքը դարձնել ապահով և փոխել պատուհանները»` http://bit.ly/activecitizen2019_n1
2. «Վերականգնենք «Կարմիր բլուր»-ը»` http://bit.ly/activecirizen2019_n2
3. «Մարզական կենտրոն՝ «Հաղթանակ» թաղամասում» http://bit.ly/activecitizen2019_n3
4. «Լեդ լուսավորություն՝ «Հաղթանակ» թաղամասում»` http://bit.ly/activecitizen2019_4
5. «#Իմքայլը հանուն Խարբերդի»` http://bit.ly/activecitizne2019_n5
6. «Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում»` http://bit.ly/activecitizen2019_n6
7. «Խաղահրապարակի ստեղծում»` http://bit.ly/activecitizen2019_n7
8. «Սքեյթ այգի (Skate Park)»` http://bit.ly/activecitizen2019_n8
9. «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. այգի»` http://bit.ly/activecitizen2019_n9
10. «Սարյան պուրակի բարեկարգում»` http://bit.ly/activecitizen2019_n10
11. «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. խաղադաշտ»` http://bit.ly/activecitizen2019_n11
12. «Մանեքեններ՝ անցուղիներին»` http://bit.ly/activecitizen2019_n12
13. «Հերոսների ծառուղի»` http://bit.ly/activecitizen2019_n13
14. «Վիրտուալ իրականության տաղավար՝ Երևան քաղաքի թանգարանում»՝ http://bit.ly/activecitizen2019_n14
15. «Արևային տաղավար»՝ http://bit.ly/activecitizen2019_n15
16. «Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները՝ Երևանում»՝ http://bit.ly/activecitizen2019_n16
17. «Երգող նստարաններ»՝ http://bit.ly/activecitizen2019_n17
Եթե տվյալ առաջարկի նախահաշվարկային փաստաթղթերը կազմելու ընթացքում և/կամ առաջարկների իրագործումից հետո ի հայտ գա որոշակի գումարի տնտեսում, որն իր հերթին կբավարարի հաջորդ ամենաշատ հավանումներ ստացած առաջարկի իրագործմանը, ապա տվյալ գումարը կուղղվի հաջորդ առաջարկ(ներ)ին՝ հաջորդականորեն:
Ամենաշատ հավանություն ստացած առաջին 17 առաջարկի իրագործման համար նախատեսվում է, տվյալ պահից սկսած, կազմել նախագծանախահաշվարկային առաջադրանքներ՝ հետագայում բաց մրցույթ հայտարարելու նպատակով:
Առաջարկների իրագործումը նախատեսվում է 2020 թ. ընթացքում: