Ermenihaber-ի տվյալով՝ անվտանգության մասնագետ ամերիկացի Գորդոն Դաֆը հայտարարել է, որ Իսրայելը 5 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Ադրբեջանում՝ հանրապետությունը դարձնելով հարթակ Իրանի զինված ուժերի դեմ դուրս գալու համար:
Մասնագետի խոսքով՝ Իսրայելն Ադրբեջանի հետ որոշակի պայմանագրեր ունի, և ինքնաթիռների տեղակայումը կատարվել է այդ պայմանագրերի շրջանակներում։ Ըստ Դաֆի՝ Թել Ավիվը նաև միլիոնավոր դոլարների առևտրային պայմանագրեր է կնքել Թուրքիայի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել իր ռազմական ինքնաթիռների տեղափոխումն Ադրբեջան։