2020-ին ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) կանոնավոր չվերթ կբացի դեպի Երևան:
Ըստ «
Կոմերսանտ-Պրիկամիե» պարբերականի՝ թռիչքները կիրականացվեն երկու շաբաթը մեկ: Ընդհանուր առմամբ, ավիափոխադրողը նախատեսել է դեպի Երևան հինգ չվերթ՝ սկսած հունվարի 19-ից մինչև մարտի 15-ը: Չվերթերը կիրականացվեն Embraer օդանավով:
Փորձագետների կարծիքով՝ ուղղությունը դեպի Երևան պահանջարկ կունենա հատկապես զբոսաշրջության առումով:
«Ռուս զբոսաշրջիկները լավ գիտեն՝ Հայաստանը Կովկասի ամենագեղեցիկ, անվտանգ երկիրն է և, կարևորը, կարող են ուղևորվել առանց մուտքի արտոնագրի՝ Ռուսաստանի անձնագրով»,- ասել է Intersputnik տուրիստական գործակալության աշխատակից Վադիմ Յախնինը: Նշվում է նաև, որ հայկական ուղղությունը լավ այլընտրանք է Թբիլիսիի փակված չվերթին: