«Այսպես կոչված «զոն նայողները» այլևս արտոնյալ պայմաններում չեն պահվում, և վերադարձ անցյալին չի լինելու»,- վստահեցրել է Քրեակատարողական ծառայության պետը: Արթուր Գոյունյանը նաև տեղեկացրել է՝ իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են բավական մեծ թվով արգելված իրեր: Նա անդրադարձել է նաև այդ հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածությանն ու ընթացիկ ծրագրերին։