Վրաստանի քաղավիացիայի ոլորտի փորձագետ Էդուարդ Մնացականյանի գնահատմամբ՝ հունգարական Wizz air-ը Եվրոպայի առաջատար ավիաընկերություններից է, մեծ ազդեցություն է ունեցել Վրաստանի ինչպես ավիացիոն զարգացման, ենթակառուցվածքների վրա, նպաստել է, որ երկիրն ավելի գրավիչ դառնա օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
«Հայաստանի բնակիչները ևս հնարավորություն կունենան մատչելի գներով օգտվել թռիչքներից, իսկ մի շարք եվրոպական քաղաքների համար սա հնարավորություն է՝ իմանալու՝ ինչ է Հայաստանը, այցելելու ՀՀ»,- ասել է Մնացականյանը։
Ավիափորձագետի խոսքով՝ Wizz air-ը առաջատար ավիափոխադրող է, բարձր է պահում վարկանիշը՝ ոչ միայն ուղևորների և ուղղությունների թվով, այլև խստորեն հետևում է սպասարկման որակին և թռիչքի անվտանգությանը։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն պաշտոնապես ներկայացվել են ավիափոխադրողի ծրագրերը. Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս։ Սրանք առաջին ուղղություններն են, որոնցով տրվելու է ընկերութան թռիչքների մեկնարկը ՀՀ-ում։
Wizz air-ը ներկայումս Քութայիսից չվերթեր է իրականացնում մոտ 20 ուղղություններով, այդ թվում՝ Վարշավա, Բեռլին, Վիլնյուս, Լառնակա, Բուդապեշտ, Սալոնիկ, Միլան, Լոնդոն, Աթենք, Փարիզ, Հռոմ, Բարսելոն, Պրահա։