Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:
Ընկերությունը մաղթում է բոլորին հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։