Հունվարի 15-ից մսի վաճառքի բոլոր կետերում կվաճառվի միայն սպանդանոցային պայմաններում մորթված անասունի միս: Սննդի անվտանգության տեսչական մարմնի՝ նախապես վերապատրաստված ու հավաստագրված 160 տեսուչ հունվարի 15-ից կանցնեն գործի:
«Այլևս ներում չի լինելու»,- ասել է սննդի անվտանգության գլխավոր պատասխանատուն: 160 տեսուչ օրական կարող է ստուգել սննդի վաճառքի մինչև 80 կետ: Թեև դեռ ժամանակ կա, սակայն որոշ մսավաճառներ արդեն անցել են սպանդանոցային մսի վաճառքի: