Երեխաների ապօրինի որդեգրման գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջ բերել հանրության շրջանում: Այս մասին Կառավարության ընթացող նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չնայած այս ամենին՝ շատ կարևոր է, որ գործի քննությունը անցնի առանց էմոցիաների:
«Այստեղ կարևոր է հասկանալ, որ ինչպես է պատահել և ինչպես է պատահում, որ ՀՀ-ում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել, և հիմա, ըստ էության, կան կասկածներ, որ այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել, և մենք պետք է իսկապես խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելու համար, որպեսզի այս գործը՝ իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի»:
Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի պատմության այդ ամոթալի էջը փակվելու է՝ իր բոլոր իրավական հետևանքներով: