ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի տարեվերջի մեծ մամուլի ասուլիսի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ մեծ մամուլի ասուլիսը տեղի է ունենալու այսօր Մոսկվայում միջազգային առևտրի կենտրոնում: Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ մամուլի ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրված է լրատվամիջոցների 1895 ներկայացուցիչ: