Գործադիրը սոցիալական աջակցություն կտրամադրի մանկատնից ընտանիք տեղափոխվող սաներին։ Նրանք կստանան առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետությունը Փառքի մեդալ և ամենամսյա պարգևավճար կհատկացնի: Այսօր հանրապետությունում կա այդպիսի ինը ընտանիք: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։ Նիստին զուգահեռ Կառավարության շենքի առաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականի պահանջով ցույց են արել ՀՅԴ երիտասարդները: