Կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ «Սա եղել է իմ կյանքի ամենաանսպասելի առաջարկը»,- նիստում խոստովանել է Սաֆարյանը։ Իսկ առաջարկը նա ստացել է վարչապետից։
«Ուրախ եմ Ձեր պատրաստակամության համար, բայց կարծում եմ, այս համատեքստում պետք է արձանագրենք, որ իրականում այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Դուք պետք է ստանձնեք այս կարգավիճակը, որովհետև ըստ էության, ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի լինելիության նպատակահարմարության հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Վերջին շրջանում էլ այս թեմայով քննարկումներ կան ընդդիմության և իշխանության շրջանում: Իրականում ծանր առաքելություն է լինելու ՀԽ-ի նախագահի Ձեր գործունեությունը, Ձեր առաջ դրված է բարդ խնդիր, սա, ըստ էության, ՀԽ-ի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես խորհդատվական մարմին կարող է լինել արդյունավետ»,- ասել է վարչապետը: