Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգում առնվազն 200 գրոհայիններ են հարձակվել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: SANA-ի փոխանցմամբ՝ Ում ԽալաԽիլ և Զարզուր բնակավայրերի տարածքում վիրավորվել է 12 զինծառայող:
Լուրը հաստատել է նաև Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, հավելելով, որ զինյալները փորձել են հարձակվել Թամանի և Զայթունի տարածքներում գտնվող Զինված ուժերի դիրքերի վրա:
Սիրիական մեդիայի փոխանցմամբ՝ բոլոր գրոհները զսպվել են, գրոհայինները կրել են կորուստներ, 3 մեքենա ամբողջովին պայթեցվել է:
Հատկանշական է, որ Իդլիբում վերսկսված գրոհները սիրիական կողմը կապում է նախկինում իրենց ռազմաբազաները լքած և ներկայում դարձյալ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայվող ամերիկյան զորախմբերի հետ: