ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ավարտին Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ Ռուբեն Հայրապետյանը հայտնվել է զրպարտանքների և խառնակչության դաշտում և այդտեղ էլ չի հաջողել:
«Ֆուտբոլի ֆեդերացիայում ընտրություններ են, և երբ ինքը կամ իր թիմակիցները կորցնեն այնտեղի լծակները, մտածում են, որ հետագայում կարող են լուրջ խնդիրներ ունենալ: Հայրապետյանը հիմա երևի Սերժ Սարգսյանի անվտանգության մարմիններում է աշխատում, էնտեղից է սնվում և չգիտի, թե իր դարակազմիկ գաղափարները ոնց սփռի Սաթիկ Սեյրանյանի կամ Աննա Իսրայելյանի հաղորդումների ժամանակ»,- ասել է Քոչարյանը: