Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Սամպդորիան» հյուրընկալել էր «Յուվենտուսին»:
Հանդիպման 19-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Պաուլո Դիբալան, որը գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: «Սամպդորիայի» կազմում պատասխան գոլը խփել է Ջանլուկա Կապրարին: Առաջին խաղակեսի վերջնամասում Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական ցատկ է կատարել՝ գլխի անհավանական հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսում գոլեր չեն գրանցվել, և «Յուվենտուսը» կարողացել է պահպանել հաղթական հաշիվը:
Իտալիայի գործող չեմպիոնը, վաստակելով 42 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» 3 միավորով հետ է առաջատարից, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: