Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսել է երեկվա շոկային՝ երեխաների ապօրինի որդեգրումների ցանցի բացահայտման լուրով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահներից պահանջում է բոլոր երեխաների՝ այսպես ասած «վաճառքի» այդ գործի մետաստազների բացահայտում։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ձերբակալված անձանց կառաջադրվեն մեղադրանքներ։