Մամուլի ասուլիսի շրջանակում ուկրաինացի լրագրող Ռոման Ցիմբալյուկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղել է Ուկրաինայի թեմայով հարց, որը վերաբերում է Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների զորքերի կազմալուծմանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի նոր պայմանագրի կնքմանն ու Ուկրաինային 3 մլրդ դոլար վճարելուն:
«Ինչ վերաբերում է «Մինսկ-2»-ին և Լուգանսկում և Դոնեցկում կառավարման մարմինների կազմալուծմանը, Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն պնդում էր, որպեսզի փաստաթղթի վրա լինեն չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչների ստորագրությունները: Իսկ այդ հանրապետություններում դա անել հրաժարվեցին: Սակայն Մոսկվան համոզեց նրանց: Այսինքն՝ Կիևը ճանաչել է Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացի այդ, Պուտինը նշել է, որ Դոնբասում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ: Երրորդը՝ Մինսկի համաձայնագրերում ամրագրված է, թե հանրապետությունները ինչին կարող են հավակնել՝ լեզու և սեփական իրավապահ մարմիններ: