Ընտանեկան տոնը ոչ բոլոր երեխաները տանը կանցկացնեն: Արյունաբանության կենտրոնի մանկական բաժնում այսօր քաղցկեղի դեմ բուժում է ստանում 25 երեխա: Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրիկինն այսօր կենտրոնում ներկա էին երեխաների տոնին: