Մեծամորի երկրորդ ավագ դպրոց էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա դպրոցականներին խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել ոչ թե պարտադրանքով, այլ նախասիրությամբ, երբեք չվախենալ սխալվելուց, որովհետև կյանքը, միևնույն է, ամեն բան շտկում է:
Նախագահին տրված հարցերը տարաբնույթ էին՝ դպրոցական պարտադիր առարկաներից մինչև արհեստական բանականություն:
Արմավիր կատարած այցի երկրորդ կանգառը Մայր Աթոռն էր, որտեղ նախագահն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին հանդիպեց Ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների հետ: