Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մի շարք օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իր ելույթը Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում, թե արդյոք վարչապետը հիշում է այդ ելույթը:
«Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:
Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս՝ վերջին 20 տարում:
Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»,- գրել է վարչապետ Փաշինյանը: