Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Հայաստան կատարած այցից հետո Facebook-ի իր էջում գրել է.
«Հագեցած երկու օր Հայաստանում՝ հետխոհրդային տարածքում մեր ամենամոտ դաշնակցի հետ: Երկու երկրների խորհրդարանների՝ միջազգային գործերով կոմիտեի համատեղ հինգերորդ նիստը սպառիչ կերպով հաստատել է, որ մեկուկես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները ոչ միայն չեն դադարեցրել մեր բարեկամությունը, այլև՝ ավելի են ամրապնդել:
Այս մասին խոսել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ու ՀՀ արտգործնախարարի հետ, որոնցից յուրաքանչյուրն իր օրակարգում ժամանակ է գտել՝ Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպման համար: Դա իրոք գնահատելի է:
Հայաստանը մնում է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, հավանաբար՝ ամենամերձավորը»: