Հայաստանը պաշտպանել է Ռուսաստանին ՄԱԿ-ում՝ Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի առաջարկած «Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների վիճակի մասին» բանաձևը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 65 երկիր, դեմ են հանդես եկել 23-ը, ձեռնպահ՝ 83 պետություն:
Հայաստանը դեմ է հանդես եկել բանաձևի ընդունմանը: Փաստաթղթին դեմ են եղել նաև Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Սիրիան, Սերբիան ու այլ երկրներ:
Ուկրաինային պաշտպանել են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Իսրայելը, Վրաստանը, Թուրքիան և ՄԱԿ-ի մի շարք այլ անդամներ: