Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ կրակոցներ են հնչել: Արտակարգ դեպքի հետևանքով մահացել է երեք մարդ: Կան նաև տուժածներ: Նախնական տեղեկության համաձայն՝ կրակոցները եղել են կառույցի ներսում, որից հետո հրաձգությունը շարունակվել է նաև փողոցում: Ստացված տեղեկության համաձայն՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից երկուսը մահացել են: