Կառավարությունը մասնագիտությունների ցանկում ավելացրել է նոր՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը: Մշակվել է պետական ուսումնական ստանդարտ, երեք միջին մասնագիտական հաստատություններ վերազինվել են ժամանակակից նորագույն սարքավորումներով։ Քոլեջներն արդեն պատրաստ են 2020-2021 թվականների ընդունելությանը՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության համար: