Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու շրջանի ղեկավարի պահանջը: Միացյալ Թագավորության ղեկավարությունը հայտնել է, որ Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեն կասկածի տակ կդնի 2014-ի քվեարկության համոզիչ արդյունքները:
Այսօր Շոտլանդիայի առաջին նախարարը պաշտոնապես դիմել էր Լոնդոնին՝ Էդինբուրգին իրավունք ընձեռել շրջանի անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության առաջին հանրաքվեի ժամանակ ընտրողների 55 տոկոսը քվեարկել էր շրջանի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: