Իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտները: Հրեական պետության ուժային կառույցները հայտնել են, որ սա ինքնավարության կողմի հարձակման պատասխան քայլն է: Նախօրեին Իսրայելի բանակը նշել էր, որ Գազայի հատվածից արձակվել էր մեկ հրթիռ, սակայն հրեական պետության «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգն այն ոչնչացրել է: