Նոր սկանդալ է հասունանում Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի աղջիկների ներգրավվածությամբ: Իլհամ Ալիևի դուստրերը 2015-2016 թթ. մալթայական «Պիլատուս» բանկից, որն այժմ չի գործում, 14.9 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող Palma Consulting ընկերությանը:
Malta Today-ը գրում է, որ Արզու և Լեյլա Ալիևաները փոխանցումները կատարել են երեք փուլով: Գործի մանրամասներն ի հայտ են եկել լրագրողական հետաքննության շնորհիվ: Պարզվել է նաև, որ Ալիևաների ընկերության՝ «Պիլատուս» բանկի հաշվեհամարից 1 մլն դոլար է փոխանցվել օֆշորային ընկերությանը: