Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը: Սարգսյանը, մասնավորապես, գրել է.
1. Ենթարկվել է իմփիչմենթի (մեղադրանք է առաջադրվել):
2. Պաշտոնազրկում չի եղել:
3. «Դատավարությունը»` Սենատում հունվարին՝ մի քանի կոնգրեսականների դատախազական ֆունկցիաներով:
4. Շարունակում է մնալ ԱՄՆ նախագահը` առանց լիազորությունների որևէ սահմանափակման:
5. Կարող է և մասնակցելու է 2020 թ. ընտրություններին:
6. Վերընտրվելու շանսերն ավելի մեծ են, քան 2016 թ.:
7. Եթե նույնիսկ Սենատը նրան պաշտոնազրկեց (1% հավանականություն), նախագահ է դառնալու Մայք Փենսը, և արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու: