Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է հակաահաբեկչական պայքարի և արաբական երկրի Իդլիբ շրջանում ստեղծված իրավիճակի կարգավորման հիմնախնդիրներում Անկարայի ու Դամասկոսի համագործակցության անհրաժեշտության մասին:
«Ռոհանին, մտահոգված լինելով Սիրիայում ԱՄՆ շարունակական ներկայությամբ ու արաբական երկրի նավթահորերի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու փորձերով, հայտարարել է Իրանի ու Թուրքիայի՝ Սիրիայի իշխանության հետ համագործակցության անհրաժեշտության մասին»: Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
Տարածաշրջանի խնդրահարույց թեմաների մասին Իրանի ու Թուրքիայի նախագահները խոսել են Մալայզիայի մայրաքաղաքում կայացած իսլամական երկրների գագաթնաժողովի շրջանակում: