Իտալական «Ռոման» և թուրքական «Գալաթասարայը» բանակցում են կիսապաշտպան Սթվեն Նզոնզիի վարձակալությունը նախապես ավարտելու մասին: Ֆրանսիացին վատ վարքի համար հեռացվել է թուրքական թիմի կազմից, և ակումբը ցանկանում է նրան վաղաժամ վերադարձնել «Ռոմա»:
Հռոմեացիները դեմ են այդ տարբերակին, և ակումբները կարող են դիմել բարձր ատյաններ՝ վեճը լուծելու համար:
Թուրքական մամուլը գրում է, որ այդ հարցի բանակցության շրջանակում «Գալաթասարայը» «Ռոմային» առաջարկել է վարձակալել Հենրիխ Մխիթարյանին և հարձակվող Նիկոլա Կալինիչին:
Հռոմից պատասխանել են, որ երկուսին էլ մտադիր են թիմում պահել նույնիսկ վարձակալության ավարտից հետո:
Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», իսկ Կալինիչինը` Մադրիդի «Ատլետիկոյին»: