Մեծ Բրիտանիայում խորհրդարանի արտահերթ ընտրություններից ու Բորիս Ջոնսոնի հաղթանակից հետո երկրի օրենսդիր մարմնի գործունեության մեկնարկն իր ելույթով ազդարարել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
Թագուհին Բուքինգհեմյան պալատից Խորհրդարանի շենք է ժամանել ավտոմեքենայով և ոչ՝ կառքով: Եղիսաբեթ Երկրորդին ուղեկցել է Ուելսի արքայազնը: Երկուսն էլ պաշտոնական միջոցառմանը մասնակցել են ոչ արարողակարգին հատուկ հագուստով: