Դոնբասի կոնտակտային խմբին չհաջողվեց պայմանավորվել գերիների փոխանակման շուրջ: Այս մասին գրում է ռուսական մամուլը՝ հղում անելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԱԳ ղեկավար Նատալյա Նիկոնորովային:
«Կոնտակտային խմբի բանակցությունների բացասական արդյունքն այն է, որ, ցավոք, անհնար եղավ պայմանավորվել գերիների փոխանակման շուրջ»:
Բացի այդ, կողմերը դեռ պարզաբանման կարիք ունեն փոխանակման ենթակա մարդկանց քանակի վերաբերյալ: Ըստ Նիկոնորովայի՝ անհրաժեշտ է ստուգել նրանց «այն ձևաչափով, որով երկու կողմերը կվստահեն միմյանց ու այն մարդկանց, ովքեր կիրականացնեն զննումը»: