Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացվող Torneo Magistral Internacional de Elgoibar միջազգային մրցաշարի հաղթող:
Նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթել է հնդիկ Շամալի Գագարեին և, վաստակելով 6.5 միավոր, ապահովել է առաջին հորիզոնականը:
Վերջին տուրից առաջ 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստները վաստակել են 5-ական միավոր:
9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի իսպանացի Խուան Պասկուալ Պլազուելոյի հետ: