Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի հետ հակաահաբեկչական միասնական պայքարը բավարար չէ: Կրեմլի ղեկավարը բարձր արդյունավետություն ունեցող համատեղ ու միասնական աշխատանքի կարգավորման կոչ է արել:
Պուտինը նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում շատ են Միջին Ասիայի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած անդամները: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել են նաև եվրոպական երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքացիներ: