Վարչապետի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է հրամանագրում:
Բուդաղյանը 2013 թվականին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության տուժածներից մեկն է։ Միջադեպից հետո նա հրազենային ծանր վիրավորմամբ տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։