Ավստրալիան կրակի մեջ է: Կանաչ մայրցամաքի հարավարևմտյան շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտարարել է շրջանի կառավարության ղեկավարը Սիդնեյում կայացած ճեպազրույցի ժամանակ: Ավստրալացի օդերևութաբանները երկրում արձանագրել են ամենաշոգ օրը օդերևութաբանական մշտադիտարկման պատմության մեջ: Երկրում օդի ջերմաստիճանը հասել է 41 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: