Մոսկվայում կայացած ամենամյա մամուլի մեծ ասուլիսը տևել է 4 ժամ 18 րոպե, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է 77 հարցի: Այս տարի ասուլիսին հավատարմագրվել էր տարբեր երկրների լրատվամիջոցների 1895 ներկայացուցիչ:
Անցյալ տարի ՌԴ նախագահի մեծ ասուլիսին ներկա է եղել 1702 լրագրող, իսկ 2017-ին՝ 1640: Այս ցուցանիշը վկայում է, որ մամուլի ասուլիսի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:
Ռեկորդային ասուլիսը տեղի է ունեցել 2008-ին, երբ 4 ժամ 40 րոպեի ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել էր 106 հարցի: