Փլուզում է տեղի ունեցել Աջափնյակի զինկոմիսարիատում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Կա 11 տուժած. բոլորը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
5 քաղաքացի հետազոտվելուց հետո դուրս է գրվել, տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: