Այսօր նշվում է ԱԱԾ աշխատակցի օրը: Հանդիսավոր նիստին ներկա են եղել ուժային բոլոր կառույցների ղեկավարները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԱԱԾ գործառույթներն առնչվում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և նրա անվտանգության շահերին: Երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը առաջնահերթ է ամեն ինչից»,- հայտարարել է վարչապետը: