Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17-ին Բաքվում արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքի` այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ հանձնառությունը վերահաստատել է Ուկրաինան՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում:
«Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,- հավելել է Նաղդալյանը: