Դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի Լիգայի շրջանակներում և «Կամպ Նոու» մարզադաշտում մեկնարկեց 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» - «Ռեալ» Մադրիդ մրցապայքարը՝ ավարտվելով 0:0 հաշվով:
Չնայած՝ հանդիպման ընթացքում հյուրերն ավելի շատ էին վերահսկում դաշտը, հաճախ նաև վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ, բայց բոլոր գրոհներն այդպես էլ անարդյունք ավարտվեցին: Գարեթ Բեյլի խփած միակ գոլը չեղյալ հայտարարվեց՝ խաղից դուրս լինելու պատճառով:
Ի դեպ, խաղից առաջ իսպանական մամուլը տեղեկություն տարածեց այն մասին, որ անհայտ անձը «Ռեալի» հետ խաղից առաջ թալանել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նելսոն Սեմեդուի տունը: