Ռազմական դիտորդ Լեոնիդ Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Su-30SM կործանիչների լուսանկարներ, որոնք Հայաստանը գնել է Ռուսաստանից:
«Ահա նրանք՝ հայկական Su-30SM-ները, արդեն անցնում են վերջին փորձարկումները մինչև հաճախորդին հասնելը»,- գրել է Ներսիսյանը:
Su-30SM կործանիչներ գնելու լուրը հայտնի դարձավ 2019 թ. փետրվարի սկզբին: Առաջին փուլում Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից չորս օդանավ ստանալ: Ընդհանուր առմամբ Երևանը մտադիր է ձեռք բերել մարտական ինքնաթիռների մեկ ջոկատ` 12 միավոր: