Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հավանություն տրվեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում և հարակից օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին: Խորհրդարանը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը 94 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Օրենսդրական փաթեթին դեմ էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ այն թերմշակված համարելով։
Նիստի վերջում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը պաշտոնապես ավարտել է աշխատանքը։