«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ, նա գտնվում է բժշկական կենտրոնի կարդիոբոքսում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով: