Պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և գործարար Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել:
Այս տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։