Շվեդական յուրահատուկ հրաշքը՝ սառցե հյուրանոցը, 30 տարեկան է: Ամեն տարի շվեդական Յուկասյարվի գյուղ են ժամանում քանդակի վարպետներ աշխարհի տարբեր անկյուններից և ստեղծում ձմեռային հրաշքը՝ ամենամեծ սառցե հյուրանոցը: Ցավոք, այս գլուխգործոցի կյանքը երկար չի տևում, գարնանը այն հալվում է, և ձմռան սկզբին ստիպված են լինում նորից կառուցել:
Սառույցից և ձյունից կառուցված հյուրանոցի յուրաքանչյուր համար ունի իր ինտերիերն ու գույնը: Հյուրանոցում գրեթե ամեն ինչ սառույցից է՝ մահճակալները, սեղանները, սպասքը, ջահերը: Սառցե հյուրանոցի ներսում ջերմությունը -5 աստիճան է: Հյուրանոցի սովորական համարն արժե մինչև 538 եվրո: Ամենաթանկը դելյուքս համարն է, արժեքը` մոտ 1000 եվրո: