Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունմանը անդրադարձել է նաև հեղինակավոր Associated Press գործակալությունը:
Հոդվածում մեկնաբանվում է, որ Պետդեպարտամենտի ուշացած հայտարարությունը ակնհայտորեն տարածվել է Թուրքիային սիրաշահելու համար: Ընդամենը երկու նախադասությունից բաղկացած այդ ուղերձը հեղինակել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:
Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ նշելով, որ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: